կարևոր
9154 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-20 13:21
Հասարակություն

Հայաստանում հոկտեմբերի 24-ից մինչև 2023-ի հունվարի 31-ը ներառյալ կհայտարարվի ձմեռային զորակոչ

Հայաստանում հոկտեմբերի 24-ից մինչև 2023-ի հունվարի 31-ը ներառյալ կհայտարարվի ձմեռային զորակոչ

Հայաստանում 2022 թվականի հոկտեմբերի 24-ից մինչև 2023 թվականի հունվարի 31-ը ներառյալ կհայտարարվի ձմեռային զորակոչ. որոշումը կայացվեց կառավարության այսօրվա նիստում:

Զորակոչ կհայտարարվի Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների համար, որոնց 18 տարին լրանում է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

2022 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում մինչև 2023 թվականի մարտի 31-ը ներառյալ կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները:

2022 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համա­լրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրան­քային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով կիրականացվի 2023 թվա­կանի հունվարի 9-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ, իսկ օրենքով սահման­ված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը կիրականացվի 2023 թվականի փետրվարի 8-ից մինչև մարտի 31-ը ներառյալ:

Հայտարարված զորակոչին Հայաստանի Հանրապետության պաշտպանու­թյան նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայու­թյուն և նրա տարածքային ստորաբաժանումներ չներկայացած կամ քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների վերաբերյալ տվյալները ստանալուց հետո նրանց նկատմամբ կկիրառվի աշխատան­քային, տնտեսական ու այլ ոլորտներում` Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ կիրազեկվի իրավասու պետական մարմիններին: