Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
MIT-ի անզիջում գործողությունները խիստ դժգոհություն են առաջացրել նույնիսկ ՆԱՏՕ-ում Թուրքիայի դաշնակիցների շրջանում։ Այսպես, «Գերմանիան Թուրքիային մեղադրել է դաշնակից երկրում լրտեսական գործողություններ իրականացնելու մեջ»։ «Թուքական ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) միաժամանակ ցուցադրել է աճող ակտիվություն Հյուսիսային Սիրիայում՝ առաջին հերթին ուղղված երկրում ռազմական գործողություններին աջակցելուն։ Թուրքիան նաեւ կատիվ մասնակցություն է ունեցել Սիրիայի հյուսիսում Քրդական բանվորական կուսակցության եւ ժողովրդական պաշտպանության ջոկատների թիրխների վերացման գործում», – նշում է Grey Dinamics-ը։
Բրիտանական Պինկերտոնների տվյալներով՝ «շատ հավանական է՝ առաջիկա 6 ամիսների ընթացքում Թուրքիան էլ ավելի կընդլայնի հակահետախուզական գործողությունները, որոնք ուղղված են օտարերկրյա հետախուզության գործողությունների խափանմանը»:
Բրիտանացի վերլուծաբանների այս տեղեկությունը հաստատում է Middle East Forum ամերիկյան վերլուծական կենտրոնը: Արաբական Միացյալ Էմիրությունների Ռաբդան ակադեմիայի պրոֆեսորներ Ջոն Հաթզադանիի եւ Սպիրիդոն Պլակուդասի՝ կայքում հրապարակված մենագրության մեջ ասվում է․ «Թուրքիան զենք եւ փող է մատկարարել, եւ նույնիսկ ուսուցանել է ԿՀՎ-ի կողմից չվերահսկվող զինյալների խմբեր, ինչպիսիք են ահրար ալ-շամը կամ սուլթան մուրադի բրիգադը, որոնք համագործակցել են ալ-ղաիդայի հետ Սիրիայում։ Բացի այդ, զինյալների խմբերը, որոնցում գերակշռում էին թուրքմենները, կազմում էին վարձկանների միջուկը, որոնք MIT-ն օգտագործում էր հենց Սիրիայի սահմաններից դուրս ռազմական գործողությունների թատրոններում:
Թուրքիան օգտագործեց այս ապստամբներին որպես օժանդակ ուժեր (Քրդստանի աշխատավորական կուսակցության) YPG-ի եւ (Ասադի կառավարության) դեմ սեփական պատերազմների համար. իսկ MIT-ը ապահովում էր, որ ապստամբների հրամանատարները հետեւեն գծին. նրանք, ովքեր չէին ենթարկվում, պարզպես փոխարինվում էին հնազանդնորեվ: MIT-ը նաեւ հավաքագրեց եւ 2019-ի վերջին հազարավոր ապստամբների Սիրիայից տեղափոխեց Արեւմտյան Լիբիա՝ որպես վարձկաններ՝ Հաֆթարի կողմից Տրիպոլիի պաշարումը վերացնելու համար»: «MIT-ը կազմակերպեց այդ ապստամբների հավաքագրումն ու տեղափոխումը Սիրիայից (կամ Լիբիայից) Ադրբեջանի լեռներ, որտեղ նրանք օգտագործվում էին մարդկային հոսքերում՝ հայկական ռազմական ֆորպոստերը գրավելու համար»:
«MIT - ը ոչ միայն հետախուզական գործակալութոյւն է, որը հավաքում եւ վերլուծում է հետախուզական տվյալները կամ համագործակցում է այլ ծառայությունների հետ գաղտնի գործողություններ իրականացնլու համար։ Այն կստեղծի ռազմականացված ստորաբաժանումներ՝ իր անմիջական գործողության ներուժով, ինչը թույլ է տալիս MIT-ին ինքնուրույն գործել ռազմական թատրոններում: Դա MIT – ին թույլ է տվել գործել անկախ թուրք զինվորականներից եւ վերածվել թուրքական արտաքին քաղաքականության ավելի ունիվերսալ «երրորդ տարբերակի», որը նման է ԿՀՎ-ին եւ շարունակել նպատակաուղղված սպանությունների իր արշավը», - նշում են Էմիրությունների վերլուծաբանները։
Ընդդիմադիր թուրք լրագրող Աբդուլլահ Բոզքուրթը Nordic Monitor կայքում գրում է․ «Թուրքիայի մայրաքաղաքի սրտում՝ Էրդողանի շքեղ պալատից մոտ երկու կիլոմետր հեռավորության վրա գտնվող անձեռնմխելի բնական եւ պատմական արգելոցային գոտում գտնվող գաղտնի օբյեկտը, որը ղեկավարվում է Թուրքիայի տխրահռչակ հետախուզական գործակալության՝ MIT-ի (Ազգային հետախուզական կազմակերպություն) կողմից, ծառայում է որպես ջիհադական խմբավորումներին զենք մատակարարելու կենտրոն եւ առեւանգված մարդկանց խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի գաղտնի վայր: 2014ին Թուրքիայում ալ ղաիդա ցանցի քրեական հետաքննության ընթացքում պարզվել է՝ այդ գաղտնի օբյեկտն օգտագործվել է որպես հանգույց՝ զենք ուղարկելու եւ զինված ջիհադական խմբավորումներին նյութատեխնիկական մատակարարումներ իրականացնելու համար, հատկապես նրանց, ովքեր աջակցում էին Թուրքիան Սիրիայում եւ Իրաքում։ Հետաքննությունը կոծկվել է Էրդողանի կառավարության կողմից, եւ MIT-ի գործակալները, որոնք ներգրավված էին ջիհադիստներին զենքի ապօրինի առեւտրի մեջ, փրկվել են իրավական խնդիրներից»:
Թուրք ընդդիմադիրի տվյալներով՝ գաղտնի օբյեկտի օգտագործումը նման հանցավոր նպատակների համար շարունակվում է մինչ օրս Իբրահիմ Քալինի ղեկավարությամբ, որը հունիսին ստանձնեց MIT-ի տնօրենի պաշտոնը՝ փոխարինելով Ֆիդանին:
MIT-ի գաղտնի օբյեկտը «Աթաթուրքի անտառային ֆերմայի (Atatürk Orman Çiftliği, AOÇ) մեկուսացված հատվածում, Անկարայի ամենամեծ կանաչ տարածքն է: Օբյեկտը ղեկավարում է MIT-ի հատուկ գործողությոնների բաժինը, որը ղեկավարում է նախկին գնդապետ Քեմալ Էսկինթանը, որը նույնպես պատասխանատու է օտարերկրյա ջիհադական խմբերի կառավարման համար: Հարցաքննության մասնագիտացված խումբը, որը հայտնի է խոշտանգումների խիստ բարդ մարտավարության կիրառմամբ, կապված է MIT-ի հատուկ գործողությունների բաժնի հետ»: Օբյեկտի դասավորությունը եւ գործառնական մանրամասները բացահայտել են MIT -ի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Էրհան Փեկչետինը եւ Այդըն Գյունելը, որոնք ձերբակալվել էին Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության կողմից Իրաքի քրդական քաղաք Սուլեյմանիայում, 2017-ի օգոստոսի 4ին։ԶԼՄ-ներին տված հարցազրույցում Փեկչետինն ասել է, որ ինքն անձամբ ականատես էեղել, թե ինչպես է MIT-ի նախկին աշխատակից Այհան Օրհանը 2016ին խոշտանգվել հաստատությունում տեղակայված խցերից մեկում: Օրհանը MIT-ի բազմաթիվ աշխատակիցներից մեկն է, որը 2015ից հեռացվել է ծառայությունից՝ Էրդողանի կառավարության կողմից կադրերի լայնածավալ մաքրման շրջանակներում, գրում է Բոզքուրթը։
Stockholm Center for Freedom իրավապաշտպան ՀԿ-ն հետաքննություն է հրապարակել, որում ասվում է` MIT-ի գործակալները 2017ի սեպտեմբերին Ղազախստանի Ալամաթա օդանավակայանում առեւանգել են Թուրքիայի 48-ամյա քաղաքացի Զաբիթ Քիշիին, ով Անկարայում դպրոցական ուսուցիչ եղած ժամանակ աշխատանքից ազատվել էր, աշխատանք փնտրելու նպատակով մեկնել էր Ղազախստան, սակայն սոցիալական ցանցերում շարունակում էր խիստ քննադատել Էրդղանի ռեժիմը: Քիշիին մեղադրանք է առաջադրվել 2016-ի ձախողված հեղաշրջմանը մասնակցելու համար։ 2018ի ապրիլի 3-ին Թուրքիայի Քոջաելի քղաքի 5-րդ Բարձրագույն քրեական դատարանում ցուցմունք տալով՝ Զաբիթ Քիշին պատմել է, թե ինչպես են իրեն առեւանգելուց հետո Ալմաթիից Անկարա երեք ժամ տեւած թռիչքի ժամանակ ինքնաթիռում ծեծի ենթրկել MIT-ի գործակալները հարվածել են նրա գլխին եւ սեռական օրգաններին: Նա ուշաթափվեց, բայց ահաբեկումը շարունակվեց այն բանից հետո, երբ MIT գործակալը ստուգեց, թե արդյոք նա զարկերակ ունի: Երբ ինքնաթիռը վայրէջք կատարեց, նրան տեղափոխեցին MIT-ի գաղտնի օբյեկտ եւ 108 օր դրեցին փոքրիկ տարայի մեջ, որի ընթացքում նրան խոշտանգեցին, սեռական բռնություն գործադրեցին եւ այլ տեսակի չարաշահումներ կատարեցին: Երեք քառակուսի մետր մակերեսով տարայի մեջ պատուհան չկար, եւ նա հազիվ էր կարողանում տեղաշարժվել։ «Ինձ համար դա նման էր գերեզմանի», - հիշում է նա: «Այնտեղից միակ փրկությունը իմ մահն էր։ Երբեք չէի մտածի, որ մահը կարող է այդքան հաճելի թվալ»: MIT-ի աշխատակիցները մերկացրել են նրան, հարվածել պատին, փորձել բռնաբարել նրան կոշտ առարկայով, հոսանքահարել, ջարդել նրա մատները եւ սպանացել սպանել նրան։ Նա մուտք չի ունեցել իրավաբանական ներկայացուցչություն կամ արտաքին աշխարհի հետ որեւէ այլ շփում: Դատարանում հարցաքննության ընթացքում ակնհայտ է դարձել՝ Քիշայի հասցեին մեղադրանքներն անհիմն են եղել, սակայն նրան ոչ ոք ներողություն չի խնդրել: Նախագահող դատավոր Յուսուֆ Սեւիմլին դժգոհ էր այն բանից, ինչ լսել էր լսումների ժամանակ եւ պնդում էր, որ ամբաստանյալը կենտրոննա իր պաշտպանության վրա, այլ ոչ թե խոշտանգումների եւ բռնության, որին ենթարկվել էր MIT-ի գործակալների կողմից: Չկարողանալով ամբողջությամբ նկարագրել իր փորձությունները դատարանում՝ Քիշին ավելի ուշ՝ 2018ի հուլիսի 12-ին, ութ էջանոց նամակ է գրել՝ մանրամասնելով, թե ինչպս է նա 108 օր տանջվել։ Նա նաեւ մի քանի քրեական բողոքներ է ներկայացրել դատախազություն եւ դատարան՝ պահանջելով պատժել իրեն խոշտանգող գործակալներին: Bold Medya-ի կողմից առաջին անգամ հրապարակված նամակը ցույց է տալիս՝ նրա աղերսանքները խուլ են մնացել, եւ որ թուրքական իշխանությունները ոչ մի գործողոթյուն չեն ձեռնարկել:Քիշին միակ մարդը չէր գաղտնի հետախուզական վայրում: «Այն պահերին, երբ նրանք դադարեցնում էին խոշտանգումները, ես լսում էի այլ խցերում խոշտանգված եւ խեղված մարդկանց բղավոցները», — հիշում է նա: Քիշին մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել 13 տարվա ազատազրկման պետական հեղաշրջման մեղադրանքով։
Թուրքիայի եւ նրա հետախուզության դեմ լուրջ մեղադրանքներ է ներկայացվել Եվրոպոլի կողմից։Ամբողջ Եվրոպայում ուսումնասիրված 821 ամենավտանգավոր հանցավոր ցանցի շարքում Թուրքիայի քաղաքացիություն ունեցող անձինք եւ թուրքական ծագում ունեցող ԵՄ քաղաքացիները հաճախ հայտնվում էին որպես անդամներ կամ առանցքային հանցավոր գործիչներ:
«Որպես նկարազարդում կարելի է բերել հիմնականում Բելգիայում եւ Նիդեռլանդներում տեղակայված հանցավոր ցանցերի բազմաթիվ առանցքային դեմքր, որոնք զբաղվում են կոկաինի եւ կանեփի առեւտրով, ինչպես նեւ փողերի լվացմամբ, որոնցից շատերը թուրքական ծագում ունեն։ Դրանք առկա են ավելի քան 40 երկրներում, որոնց հիմնական գործողությունները Բելգիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում եւ Իսպանիայում ԵՄ – ում, ինչպես նաեւ Արաբական Միացյալ Էմիրություններում ԵՄ-ից դուրս», - ասվում է Եվրոպոլի զեկույցում: - Թուրքական առանցքային անդամները հաճախ կազմում են Բելգիայի, Հոլանդիայի եւ Գերմանիայի հանցագործների հետ հանցավոր ցանցերի առանցքը: Այս ցանցերը հիմնականում զբաղվում են թմրանյութերի (կոկաին եւ կանեփ) առեւտրով եւ փողերի լվացմամբ: Գործոնեության հիմնական երկրներն են Բելգիան, Կոլումբիան, Էկվադորը, Ֆրանսիան, Գերմանիան, Նիդեռլանդները, Իսպանիան, Շվեդիան, Շվեյցարիան եւ Թուրքիան»:
Թուրքական հետախուզական գործակալությունը (Milli Istihbarat Teşkilatı, MIT), ասվում է զեկույցում, ուշադիր հետեւում է այդ քրեական ցանցերին «ոչ միայն արտասահմանյան երկրներում խոցելիությունները բացահայտելու, այլեւ թուրքական կառավարության քաղաքական օրակարգն առաջ տանելու համար: MIT-ը նաեւ օգտագործում է այդ կապերը ապօրինի հանցավոր բիզնեսներից միջնորդավճարներ ստանալու համար՝ ֆինանսավորելով գաղտնի գործողություններ, որոնք այլ կերպ դժվար կլինի ֆինանսավորել»: Եվրապոլի զեկույցում, որը վերնագրված է «ԵՄ-ի առավել սպառնացող հանցավոր ցանցերի վերծանումը», նշվում է նաեւ, որ 2020ի փետրվարին Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան բացել է Հունաստանի հետ սահմանը միգրանտների եւ փախստականների համար, որից հետո Հունաստանը Թուրքիայի հետ իր սահմանին տեսել է մեծ թվով միգրանտների, որոնք փորձում են ներթափանցել ԵՄ տարածք:
MIT-ի գործակալները կազմակերպել են միգրանտների զանգվածային տեղափոխում, որոնք տեղակայվել են Թուրքիայի միգրացիայի կառավարման գլխավոր տնօրինության (Göç Idaresi Başkanlığı) կողմից ղեկավարվող արտաքսման կենտրոններում:Այս համակրգված ջանքերն ընդգծում են պետական մարմինների մեղսակցությունը միգրանտների հոսքի կառավարման եւ ուղղորդման գործում, ինչն էլ ավելի է բարդացնում միգրացիոն քաղաքականության եւ տարածաշրջանում սահմանների անվտանգության դինամիկան, նշում են զեկույցի հեղինակները: Ըստ զեկույցի՝ Եվրոպոլի զեկույցի համաձայն՝ Թուրքիան նաև հանդես է գալիս որպես Եվրոպա կեղծ հրազենի հիմնական աղբյուր երկիր։Առկա հետախուզական տվյալները վկայում են այն մասին, որ շրջանառության մեջ գտնվող ապօրինի հրազենի մեծ մասը կամ վերահղված է մատակարարման օրինական շղթաներից, վերաակտիվացված կամ վերափոխված է ոչ մահացու հրազենից, կամ արտադրվում է ընդհատակյա արհեստանոցներում:
Թուրքիայում գործող հանցավոր ցանցերը վերահսկվում են ներքին գործերի նախկին նախարար Մեհմեթ Ագարի կողմից, որը հայտնի է երկրում կազմակերպված հանցավոր սինդիկատների կառավարման գործում Էրդողանի կառավարության հետ իր երկարամյա համագործակցությամբ: Ագարը, նշվում է Եվրոպոլի զեկույցում, իր գործողությունները համակարգում է MIT-ի թուրքական հետախուզության հետ: Այս համագործակցությունը ներառում է հանցավոր ցանցերի օգտագործումը օտարերկրյա տարածքներում մի շարք գործողությունների համար՝ ընդգծելով Թուրքիայում պետական դերակատարների եւ կազմակերպված հանցավորության միջեւ բարդ փոխգործակցությունը:
Սա Եվրոպայում MIT-ի թուրքական հետախուզության հանցավոր գործողությունների ամբողջական ցանկը չէ, MIT-ի մասին հոդվածաշարը կշարունակվի։
Օլեգ Ռոզանով
Աղբյուրը՝ fondsk.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի