կարևոր
3934 դիտում, 2 ամիս առաջ - 2022-09-25 00:00
Տարածաշրջան Քաղաքական

Հայկական ԱԱԾ եւ թուրքական MIT՝ քույր կառույցնե՞ր.... Գեղամ Մանուկյան

Հայկական ԱԱԾ եւ թուրքական MIT՝ քույր կառույցնե՞ր.... Գեղամ Մանուկյան

Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Նայեք այս երկու լուսանկարները. Աթիլլա Չիչեք եւ Հուսեյին Յըլդրըմ։ Երկու քուրդ ազատամարտիկներ, հեղափոխականներ, որ պայքարել են սեփական ժողովրդի ազատագրության համար, պայքարել թուրքական բռնատիրության դեմ։ Այդ պայքարի դաշտում ակտիվ գործունեություն են ծավալել նաեւ Դերսիմում։ Այն շրջանում, որտեղ Հայոց Ցեղասպանության ժամանակ բազում մեր հայրենակիցներ փրկվել են նաեւ քրդերի շնորհիվ ու հետո մասնակցել Դերսիմի ապստամբությանը։ Հիմա նրանք, հայտնվելով Հայաստանի Հանրապետության տարածքում, ՀՀ ԱԱԾ կողմից առեւանգվել եւ հանձնվել են մեր երկրի դեմ 44-օրյա պատերազմի ակտիվ մասնակից, այս օրերին ադրբեջանական ագրեսիայի հովանավոր ցեղասպան Թուրքիայի իշխանություններին։ Քրդական աղբյուրները հայտնում են, որ Լեհենգ եւ Ալիշեր գաղտնանուններն ունեցած երկու մարտիկները հանձնվել են թուրքական գաղտնի սպասարկությանը՝ MIT-ին։ Թուրքերն իրենց հերթին հպարտությամբ հայտարարում են, որ տարիներ շարունակ որոնվող երկու քրդերը իրենց ձեռքում են հայտնվել գաղտնի հետախուզական գործողության արդյունքում։ (https://www.sozcu.com.tr/.../kirmizi-bultenle-aranan-iki.../)։ Միայն պատկերացրեք՝ հայկական եւ թուրքական գաղտնի ծառայությունները միասին հետախուզական գործողություն են իրականացրել։
Ներեք մեզ եղբայրներ, որ ձեր զավակներին թուրքերի ձեռքը տվեցին հայերը, որտեղ նրանց կտտանքների են ենթարկելու։ Հիմա մեզ մոտ հայկական իշխանություն չէ։ Նրանք էլ են արդեն թշնամական օկուպացիոն ուժեր մեր երկրում։ Ցավոք, Հայաստանում քրդական համայնքի ներկայացուցիչներից որեւէ տեղեկություն չստացա։ Իսկ նրանց ներկայացուցիչը Ազգային Ժողովում նույն օկուպացիոն իշխանության՝ ՔՊ կողմից պատգամավոր է։ Երեսուն տարում Հայաստանն այսպես չէր դավաճանել։ Այս տարիներին չի եղել նման դեպք։ Հիմա Նիկոլն արդեն թուրքերին տալիս է ամեն ինչ։ Վաղը չի բացառվում, հերթն արդեն Արցախյան պատերազմի հերոսներին հասնի։ Հիշեք, որ ադբեջանցիները 300 հոգանոց ցանկ են կազմել, որոնց անունները չեն հրապարակում։ Վաղն էլ կարող է ՀՀ ԱԱԾ փոխանցեն։ ԱԱԾ պաշտոնյաներ, նայեք այս երկու մարտիկների լուսանկարներին, նրանք մի քանի օր առաջ գուցե ձեզ մոտ էին, հիմա արդեն՝ թուրքական բանտում ենթարկվում են տանջնաքների։ Ձեր մեղքով, մեղսակցությամբ, դավաճան Նիկոլի հանձնարարությամբ։ Նա արդեն հոկտեմբերի 6-ին Պրահայում Էրդողանի հետ կարող է հանդիպի, նվեր է մատուցել թուրքերին։ Հանդիպելու է, որ հիմա էլ Հայրենիքը նվիրի։ Ներեք ինձ, մեզ եղբայրներ, դավաճանության համար։ Իմ բանտարկության տարիներին միասին հաց կիսած, հետո չդավաճանված քուրդ եղբայրներ՝ Նուրի, Խալիլ, Զաուր ու մյուսներ։ Մենք էլ կազատագրվենք այս օկուպացիոն իշխանությունից։
#bijî Kurdistana Azad!
#bijî Ermenistana Azad!
#bijî dostaniya Ermenî-Kurd!
#bibore birano!