|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Երեկ տեղեկացրել էինք, որ Թուրքիան հնարավոր է ռազմաբազա բացի Նախիջևանում: Այդ մասին գրել էր թուրքական իշխանամետ Sözcü պարբերականը` իր աղբյուրներին հղումով:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին ղեկավար Իսմայիլ Հագգը Փեքինը Turan-ի հետ զրույցում հայտարարել է, որ Նախիջևանում թուրքական ռազմաբազա ստեղծելու անհրաժեշտություն չկա:
«Նախիջևանում գտնվում է Ադրբեջանի ԶՈՒ կորպուսը, Թուրքիան անհրաժեշտ աջակցություն է տրամադրում։ Այնտեղ են գտնվում մեր ռազմական խորհրդատուները, Թուրքիան սերտորեն համագործակցում է Նախիջևանի սահմանապահ զորքերի ու հատուկ նշանակության ուժերի հետ»,- ասել է նա:
Փեքինը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Նախիջևանում թուրքական ռազմաբազայի բացումը կասկածներ կառաջացնի Իրանի մոտ։ «Եվ ընդհանրապես` Նախիջևանում բազա ստեղծելու որևէ իմաստ չկա, քանի որ Թուրքիան առանց դրա էլ ինքնավարությանն անհրաժեշտ օգնություն է տրամադրում»,- ասել է նա։