|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Հաքան Ֆիդանն ու Սիրիայի ազգային անվտանգության ծառայության ղեկավար Ալի Մամլուքը կհանդիպեն Բաղդադում. հաղորդում է Türkiye-ն:
Թուրքական թերթը նշում է, որ հանդիպման մասին նախ տեղեկացրել են ուժային կառույցներին մոտ կանգնած իրաքյան լրատվամիջոցները, սակայն ավելի ուշ թերթը ստացել է լիազորված պաշտոնյաների հաստատումը:
«Հանդիպումը կարող է լինել նոր գործընթացի սկիզբ: Գործընթացը, որն իրականացվում էր միջնորդ երկրների միջոցով, ինչպիսիք են Ռուսաստանը և Իրանը, իմաստ չուներ: Հաքան Ֆիդանի մասնակցությունը անպայման կակտիվացնի դիվանագիտության և քաղաքականության ուղիները և կազդարարի նոր շրջանի սկիզբը»,- ասել է Թուրքիայի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին ղեկավար Իսմայիլ Հաքի Փեքինը:
Նա հավելել է, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն միգրացիայի և PKK-ի խնդիրները: