Փոխարժեքներ
15 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.64 |
EUR | ⚊ | € 407.41 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 489.94 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
Ի ուրախություն, միաժամանակ, ի տխրություն Նիկոլ Փաշինյանի, նախկին նախագահ Սերժ Սարգսյանը կրկին սխալվեց՝ ասելով, որ մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք։
Նիկոլ Փաշինյանը մեր պետությունը վերածել է կրկեսի ու բեմադրում է սրտի ուզած համարները։
Հիշու՞մ եք, որ Ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը ժողովրդի շրջանում լույս սփռեց այն փաստի վրա, որ կոռուպցիան պոզով-պոչով չի լինում։ Վերջին դեպքերից հետո՝ հուսանք, ժողովուրդը գլխի կընկնի, որ ոչ միայն կոռուպցիան է առանց պոզերի ու պոչերի, այլև քաղաքական հետապնդումն ու բռնությունը, որը կիրառվում է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ։
Թե ինչպիսի գործարար կամ քաղաքական գործիչ է Ծառուկյանը՝ դա հարցի մեկ այլ կողմն է, բայց որ նա իր արտահայտած կարծիքի պատճառով հայտնվել է վարչապետի սեփականաշնորհած ուժային կառույցների թիրախում՝ փաստ է, որին բոլորս ականատես եղանք։ Գագիկ Ծառուկյանի՝ բռնաբարության մասին Խորհրդային Հայաստանի իրավապահ համակարգի փաստաթղթերը ջրի երես հանելով, Փաշինյանը մոռանում է խոսել նաև իր՝ այս երկու տարիների ընթացքում ՀՀ Սահմանադրության, սահմանադրական կարգի, պետական համակարգի և ինստիտուտների հանդեպ կատարած «խմբակային բռնաբարությունների» մասին։
Ըստ ՀՀ Սահմանադրության՝ ԱԺ պատգամավորը անձեռնմխելի անձ է, բայց երեկ, դրա վրա թքած ունենալով, ոստիկանները քաշքշում էին գետնին ընկած ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին։
Մենք այս իշխանություններին թողնելու հայրենիք չունենք։
Թովմասյան Իշխան
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի շրջանավարտ