Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռեժիսոր, դրամատուրգ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արա Երնջակյանը նոր ներկայացում է բեմադրում Երևանի մասին:
Yerkir.am-ի հետ զրույցում Երնջակյանը նշեց, որ ներկայացումը կլինի մի քիչ թախծոտ, մի քիչ ժպիտով: «Դժվար է հիմա ժանրն ասել: Այն կլինի սիրո խոստովանություն` Երևանին»,- ասաց նա:
Երնջակյանը դերակատարների մասին չխոսեց` ասելով, որ դա դեռ գաղտնիք է: Նաև նշեց, որ ներկայացումը հետագայում ֆիլմի կվերածի:
Դիտարկմանը, թե կարծես ավանդույթ է դարձել ներկայացումները ֆիլմի վերածելը,պատասխանեց` այո, քանի որ հետաքրքիր է նույն բանն այլ տեսանկյունից դիտել: «Թատրոնն իր հնարավորություններն ու առավելություններն ունի, կինոն` իր. կինոյում շատ ավելի ազատ ես, իսկ թատրոնում հանդիսատեսի հետ կապն անմիջական է, ինչպես նաև ամեն օր կարող ես ավելի գեղեցկացնել ներկայացումդ, փոփոխությունների ենթարկել այն: Մեկը մյուսին լրացնում է»,- ասաց Երնջակյանը:
Այնուամենայնիվ, ռեժիսորը խոստովանում է, որ թատրոնում իրեն ավելի ազատ է զգում, որովհետև նախ` սկսել է թատրոնից, թատրոնում ռեժիսորն ավելի ինքնուրույն է, իսկ կինոյում կախված է շատ մարդկանցից: