Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մայիսի 1-ը մեզ համար պատմական օր է, մեր ժողովրդի զարթոնքի օրն է, մայիսի 1-ը արդեն մեր միասնականության, համախմբվածության, մեր մեջքը ուղղելու և վերջնական հաղթանակի գնալու սկիզբն է՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում՝ «Դիմադրություն» շարժման համազգային հանրահավաքի մեկնարկին։
«Ուրեմն, սիրելի՛ հայրենակիցներ, գլխավոր և ամենակարևոր հարցը, որի համար հավաքվել ենք և առաջիկա օրերին գործ ունենք սա է․ անցնող օրերին և այսօր վերջնականորեն լուծեցինք այն հարցը, որ օրվա իշխանությունը մանդատ չունի երկիրը զիջումների տանելու, հիմա էլ պետք է լուծենք հաջորդ կարևոր հարցը՝ պետք է ցույց տանք, որ սրանք ոչ միայն մանդատ չունեն, այլ նաև իշխանություն։ Շատ կարճ ժամանակվա մեջ մենք պետք է կապիտուլյանտին ենթարկենք կապիտուլյացիայի․ սա է մեր առջև դրված խնդիրը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նշենք, որ Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է «Դիմադրություն» շարժման համազգային հանրահավաքը ապազգային իշխանությունների հեռացման, Հայաստանի և Արցախի Հանրապետությունները հայկական պահելու պահանջով։ Այստեղ միացել են Հայաստանի խորհրդանշական 4 կողմերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, Սարդարապատից ու Ապարանից Երևան եկած «Դիմադրություն» շարժման քայլերթերը, ինչպես նաև ապակենտրոն դիմադրության այլ շարժումներ, որոնք այս օրերին իրազեկման ակցիաներ էին իրականացնում մայրաքաղաքում։
Մանրամասն՝ տեսանյութում․