|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Արդեն մի քանի օր է թիրախային բռնաճնշումներ են իրականացվում ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող երիտասարդների նկատմամբ։ Բայց ՄԻՊ գրասենյակից ոչ ոք չի հետաքրքրվում»,- ՄԻՊ գրասենյակի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը։
Ավետիսյանը նշեց, որ իրենք եկել են ՄԻՊ-ին հեշեցնելու, որ ՄԻՊ գրասենյակը անկախ գրասենյակ է և «չի ենթարկվում կառավարությանը, հատկապես Նիկոլ Փաշինյանին»։ «Ուզում ենք Մարդու իրավունքների պաշտպանին հիշեցնել, որ ինքը ծառայում է ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ ՀՀ-ին և օժտված է իրավունքով՝ պաշտպանելու բոլոր այն քաղաքացիների իրավունքները, որոնք բռնաճնշուների են ենթարկվում և իրավունքները խախտվում են»,-հավելեց Ավետիսյանը։
Հիշեցնենք՝ երեկ իբրև զենք պահելու կասկածանքով ձերբակալվել էին ընդդիմադիր շարժման 9 մասնակիցներ, որոնց թվում էր նաև Հովհաննես Ավետիսյանը։