|
Փոխարժեքներ
07 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.48 |
| EUR | ⚊ | € 440.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7307 |
| GBP | ⚊ | £ 500.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.4 |
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ադրբեջանական կողմի այն հայտարարությանը, թե Նախիջևանի սահմանին իրենց հաջողվել է հսկողության տակ վերցնել 11 հազար հա տարածք:
Վարչապետի պաշտոնակատարը հիշեցրեց, որ ՊՆ-ն մի քանի անգամ լրագրողների խմբին հրավիրել է նշված տարածք և տեղում ծանոթացրել իրավիճակին:
«Ես տեսնում եմ, որ նախորդ կառավարության ներկայացուցիչներն ինչ-որ մեկնաբանություններ են անում Նախիջևանի տարածքների հետ կապված: Նախիջևանի ուղղությամբ ինչ դիրքային խնդիրներ որ տեղի են ունեցել, տեղի են ունեցել փետրվար-մայիս ամիսներին` իմ` վարչապետ դառնալուց առաջ: Այսպես ասեմ` երկու կողմից էլ տեղի են ունեցել դիրքային տեղաշարժեր: Ես պաշտոնապես ասում եմ, որ այն տարածքները, որոնք մայիսի 8-ի դրությամբ եղել են Հայաստանի զինված ուժերի վերահսկողության ներքո, շարունակում են մնալ Հայաստանի զինված ուժերի վերահսկողության ներքո»,- շեշտեց նա: