Փոխարժեքներ
02 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.64 |
EUR | ⚊ | € 416.82 |
RUB | ⚊ | ₽ 3.66 |
GBP | ⚊ | £ 500.84 |
GEL | ⚊ | ₾ 141.07 |
«Քանի տարի է Գյուղինստիտուտ ուսանող չի մտնում. ի՞նչ եք մտածում Գյուղինստիտուտի գրավչությունը բարձրացնելու համար», - ԱԺ-ում ընթացող՝ 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԿԳՄՍ նախարարից հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Ի պատասխան՝ Ժաննա Անդրեասյանը հիշեցրեց, որ բուհն ունի այլ անվանում՝ Ագրարային համալսարան, սակայն այդպես էլ բովանդակային պատասխան չտվեց, թե պետական մակարդակով ինչ է արվելու Ագրարային համալսարանի գրավչությունը բարձրացնելու համար։
Այդպիսով, շրջանցելով հարցի բովանդակային կողմը, Ժաննա Անդրեասյանը փորձեց նախատել և դասեր տալ Ազգային ժողովի պատգամավորին. «Մենք գյուղինստիտուտ ուղղակի չունենք, մենք ունենք Հայսատանի ազգային ագրարային համալսարան և վստահ եմ, որ նաև վերաբերմունքը, որ մենք դրսևորում ենք շարունակաբար, տարիներ շարունակ մեր բուհերը կոչելով այլ անուններով, որևէ կերպ չի նպաստում այդ բուհերի հանդեպ հանրային ուշադրության, կրթության գրավչության բարձրացմանը»:
Yerkir.am-ը ներկայացնում է երեկվա կառավարության նիստի տեսանյութը, որում ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանն Ագրարային համալսարանի մասին խոսելիս (նայել 2,35 րոպեից) օգտագործում է «ագրարային ակադեմիա» տերմինը:
Տիկի՛ն Ժաննա, բա ինչո՞ւ ես լուռ։ Ինչո՞ւ չես հուզվում ու դասեր տալիս իրավանախորդիդ։