Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Քանի՞ տարի է Գյուղինստիտուտ ուսանող չի մտնում․ ի՞նչ եք մտածում Գյուղինստիտուտի գրավչությունը բարձրացնելու համար», - ԱԺ-ում ընթացող՝ 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԿԳՄՍ նախարարից հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Ի պատասխան՝ Ժաննա Անդրեասյանը հիշեցրեց, որ բուհն ունի այլ անվանում՝ Ագրարային համալսարան, սակայն այդպես էլ բովանդակային պատասխան չտվեց, թե պետական մակարդակով ինչ է արվելու՝ Ագրարային համալսարանի գրավչությունը բարձրացնելու համար։
Հարցին ի պատասխան Ժաննա Անդրեասյանը, թողնելով հարցի բովանդակային կողմը, փորձել է նախատել և դասեր տալ Ազգային Ժողովի պատգամավորին.
- Մենք գյուղինստիտուտ ուղղակի չունենք, մենք ունենք Հայսատանի ազգային ագրարային համալսարան և վստահ եմ, որ նաև վերաբերմունքը, որ մենք դրսևորում ենք շարունակաբար, տարիներ շարունակ մեր բուհերը կոչելով այլ անուններով, որևէ կերպ չի նպաստում այդ բուհերի հանդեպ հանրային ուշադրության, կրթության գրավչության բարձրացմանը:
Yerkir.am-ը ներկայացնում է մի տեսանյութ, որում Ժաննա Անդրեասյանի անմիջական ղեկավար Նիկոլ Փաշինյանը Ագրարային համալսարանի մասին խոսելիս (նայել 8։52 րոպեից) օգտագործում է գյուղատնտեսական ակադեմիա տերմինը:
Ստացվում է, որ տիկինը Անդրեասյանը նախատում և դասեր է տալիս իր ղեկավար Փաշինյանին և մեղադրում է կրթության գրավչությանը բարձրացմանը խոչընդոտելու մեջ: