կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-13 18:11
Մշակույթ

Հայաստանում ավելի շատ եմ հուզվում. Օռնելա Մուտի

Հայաստանում ավելի շատ եմ հուզվում. Օռնելա Մուտի
Այսօր «Ոսկե ծիրան»  կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ երևանյան պրեմիերա` ցուցադրվեց Ֆոլքեր Շլյոնդորֆի «Սվանի սերը» ֆիլմը: Ներկա էր նաև  իտալացի անվանի դերասանուհի Օռնելա Մուտին, ով նկարահանվել է այդ ֆիլմում: Նա նշեց, որ ֆիլմը ցանկացել էին նկարահանել մի շարք ռեժիսորներ և երկար տարիներ աշխատում էին դրա վրա, սակայն այդպես էլ ոչ մեկին չէր հաջողվում կյանքի կոչել այն: «Վերջապես դա մենք արեցինք, և հույս ունեմ, որ այն ձեզ դուր կգա»,- ասաց Մուտին:

Դերասանուհին նշեց նաև, որ շատ է ճանապարհորդում աշխարհի տարբեր երկրներով, և միշտ էլ ընդունելությունը շատ լավ է լինում, սակայն Հայաստանում նա ավելի շատ է հուզվել: «Այստեղ ավելի շատ հուզվեցի, քանի որ կա խորհուրդ և դաստիարակություն, հարգանք և սեր, որ ցույց տվեցին իմ հանդեպ»,- նշեց նա:

Ի դեպ, ժամեր անց Մուտին կհեռանա Հայաստանից: