|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Արցախցի Էրիկ Առստամյանը ադրբեջանցու նկատմամբ հաղթանակով դուրս եկավ բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:
Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացվող առաջնության 54 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Էրիկ Առստամյանը 3:2 հաշվով հաղթեց ադրբեջանցի Թաղի Նասիբովին:
Առաջին ռաունդում 17-ամյա բռնցքամարտիկը շատ ակտիվ էր, բայց մրցակցի հարվածները հասնում էին նպատակին: Մրցավարները հաղթանակը տվեցին ադրբեջանցուն:
Երկրորդ ռաունդում Էրիկ Առստամյանն ավելացրեց ճնշումը եւ անցավ հակագրոհի: Ռինգի մրցավարներից 4-ը հաղթանակը տվեցին արցախցի բռնցքամարտիկին: Դահլիճը սկսեց սուլել:
Երրորդ ռաունդում էլ 17-ամյա բռնցքամարտիկը շարունակեց ակտիվ գրոհները եւ գրանցեց հաղթանակ:
Վազգեն Բադալյանի գլխավորած հավաքականից կիսաեզրափակիչ են դուրս եկել 60 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանը եւ 63,5 կգ քաշային Ռաֆայել Ներսիսյանը:
Քառորդ եզրափակիչ դուրս եկած Հայաստանի ներկայացուցիչներ Հեղինե Պետրոսյանը (48 կգ), Արմեն Պողոսյանը (80 կգ) եւ Միսակ Ստեփանյանը (+92 կգ) պարտվել են:
Քիչ անց քառորդ եզրափակիչի մենամարտ կանցկացնի Արշակ Բաբլումյանը (67 կգ): Մրցակիցը թուրք Ալպերեն Յիլմազն է: