|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Մեկօրյա ընդմիջումից հետո այսօր Խաստի Մանսիյսկ քաղաքում շարունակվեց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը: Այսօր կայացավ 4-րդ տուրը: Այս տուրում Լևոն Արոնյանը հաղթեց ռուսաստանցի Պետեր Սվիդլերին:
Առաջատար Անանդը այս տուրում ոչ-ոքի ավարտեց պարտիան Կրամնիկի հետ:
Հաղթողին չպարզեցին նաև Կարյակինն ու Թոփալովը, իսկ Մամեդյարովը հաղթեց Անդրեյկինին:
Այս տուրից հետո մեր շախմատիստը բարձրացավ 2-րդ հորիզոնական և այժմ Անանդին զիջում է ընդամենը կես միավորով:
1. Անանդ՝ 3
2. Արոնյան՝ 2,5
3. Կրամնիկ՝ 2,5
4. Թոփալով՝ 2
5. Սվիդլեր՝ 2
6. Կարյակին՝ 1,5
7. Մամեդյարով՝ 1,5
8. Անդրեյկին՝ 1