|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Մատչելի և անվճար կրթությունը կրթական համակարգի խնդիր է, որը պետք է քննարկենք: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
Նա հույս հայտնեց, որ, առաջիկա տարիներին տնտեսական բավարար աճ ապահովելով, կքննարկեն բարձրագույն կրթությունն անվճար դարձնելու հարցը: «Հիմա չեմ ուզում ասել՝ սա օրակարգային հարց է՝ հաշվի առնելով ներկայիս տնտեսական վիճակը, բայց այն ցանկալի իրավիճակ կլինի»,- ասաց նախարարը:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք, բուհի ռեկտորներին հանելով, բուհերի խնդիրները կլուծվեն, Հարությունյանը պատասխանեց, որ իրականում բուհերի խնդիրը համակարգային է: «Մենք այս խնդրին բախվել ենք տարիներ շարունակ, քանի որ ռեկտորներին նշանակում էին խորհուրդները, որոնց իշխանությունն էր նշանակում, և ռեկտորներն էլ որոշակի պարտավորվածություն ունեին իշխանության հանդեպ: Այստեղից էլ առաջանում էին կառավարելիության խնդիրներ՝ վատ էր կառավարվում բուհը, որոշ միջոցներ գնում էին իշխանամետ հիմնադրամներին, օրինակ` Երիտասարդական հիմնադրամին»,- նշեց նախարարը: