|
Փոխարժեքներ
21 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Առաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
«Մրցաշարի գործող չեմպիոն Էլիդա Քոչարյանը շարժվում է դեպի հերթական ոսկին։ 1/4 եզրափակիչում հայ մարզուհին հաղթեց վրացի Լանա Բոլկվաձեին և դուրս գալով կիսաեզրափակիչ` ապահովեց առնվազն բրոնզե մեդալ։
Հոկտեմբերի 16-ին կիսաեզրափակիչ դուրս գալու և մեդալ ապահովելու համար կպայքարեն տղաները։ 1/4 եզրափակիչում Հայաստանն ունի 8 բռնցքամարտիկ»,- նշված է հաղորդագրության մեջ։