|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին փոխնախարար Սերգեյ Առստամյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի խորհրդական։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Քյարամյանը ստորագրել է նշանակման հրամանը։
Առստամյանը 1992 թվականից աշխատել է Արցախի պաշտպանության բանակում և տարբեր պաշտոններ է զբաղեցրել։
Եղել է ԼՂՀ հրետանային դիվիզիոնի ջոկի հրամանատար, հրետանային բրիգադի ռեակտիվ դիվիզիոնի հետախուզության պետ, հրետանային բրիգադի 3-րդ դիվիզիոնի հրմանատար, Արցախի Հանրապետության զինվորական կոմիսար և այլն։
ՀՀ նախագահի` 2016 թվականի ապրիլի 10-ի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական խաչ» II աստիճանի մեդալով, ինչպես նաև ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով: