|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Հուլիսի 12-ին Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ը Թբիլիսիում կանցկացնի ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի Որակավորման 2-րդ փուլի առաջին հանդիպումը տեղի «Դինամո»-ի հետ:
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունն ուղևորություն է կազմակերպում դեպի Թբիլիսի այն ֆուտբոլասերների հանար, ովքեր ցանկություն ունեն դիտել այդ խաղն ու աջակցել Հայաստանի չեմպիոնին:
«Դինամո»(Թբիլիսի) – «Ալաշկերտ» (Երևան) հանդիպման սկիզբը՝ ժամը 21:00-ին:
Երևան-Թբիլիսի-Երևան ուղևորությունն անվճար է: «Ալաշկերտ» ՖԱ ղեկավարությունը ֆուտբոլասերներին կտրամադրի նաև խաղի տոմսեր: Ցանկացողները գրանցվելու համար մինչև հուլիսի 11-ը անձնագրերով դիմեն «Բագրատուր» գրասենյակ՝ Սարյան 25:
Ավտոբուսները Երևանից կմեկնեն հուլիսի 12-ին` ժամը 10:00-ին, Գլխավոր փոստի դիմացից (Սարյան փողոց):
Լուսանկարը` initiaty blog-ի