|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել , որ ուրախությամբ է ընդունել լուրը, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին։ Այս մասին ակումբը հայտարարություն է տարածել:
«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը պաշտպանում է Արթուր Վանեցյանի թեկնածությունը՝ ՀՖՖ նախագահի պաշտոնում։ Վստահ ենք, որ նրա ընտրվելը միայն ու միայն կնպաստի հայկական ֆուտբոլի զարգացմանն ու առաջընթացին»,- ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ ՀՖՖ նախագահի պաշտոնում ԱԱԾ տնօրեն Վանեցյանի թեկնածությունը պաշտպանելու մասին հայտնել էին նաև Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ը, Երևանի «Փյունիկ»-ը, «Արարատ»-ը ու Գյումրիի «Շիրակ»-ը:
ՀՖՖ նախագահի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերին: Գործող նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ եթե Արթուր Վանեցյանը առաջադրվի, ինքը չի առաջադրվի: