Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայկական ֆուտբոլում մեծ ավանդույթներ ունեցող ակումբներից մեկը` Աբովյանի «Կոտայք»-ը վերածնվում է:
Աբովյանը ներկայացնող թիմի հարցերով զբաղվում է փորձառու մարզիչ Սամվել Պետրոսյանը, ով armsport.am-ի զրույցում հաստատել է այդ տեղեկությունն ու նշել, որ գալիք մրցաշրջանում թիմը հանդես կգա Առաջին խմբում:
«Մենք վերականգնում ենք «Կոտայքը», ստեղծում ենք նոր թիմ: Կոտայքը ֆուտբոլային մարզ է, իսկ համանուն թիմը` ֆուտբոլային բրենդ: Կոտայքում բնակվող մարդիկ ֆուտբոլի մեծ երկրպագուներ են: Մոտ օրերս դիմելու ենք ֆեդերացիա, որպեսզի գրանցենք ակումբն ու մրցելույթներին մասնակցելու պաշտոնական թույլտվություն ստանանք: Ունենք հովանավորներ, ովքեր արտասահմանից են ու իմ ընկերներն են: Առայժմ անուններ չեմ կարող տալ: Միայն կասեմ, որ Եվրոպայից են:
Որքանով տեղյակ եմ, ՈւԵՖԱ-ն նորաստեղծ ակումբներին թույլ չի տալիս անմիջապես մասնակցել Բարձրագույն խմբին: Հարկավոր է այդ իրավունքը ձեռք բերել Առաջին խմբում հանդես գալով: Կան բացառություններ, բայց դրանք ֆինանսական խնդիրների կամ իրավահաջորդի դեպքում են լինում: Անկախ դրանից`մենք ինքներս որոշել ենք մեր ելույթները սկսել Առաջին խմբից»-ասել է Պետրոսյանը: