|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.28 |
| EUR | ⚊ | € 443.94 |
| RUB | ⚊ | ₽ 4.7553 |
| GBP | ⚊ | £ 502.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.32 |
2022 թվականի մարտին կմեկնարկեն ՈՒԵՖԱ կանանց Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության 2021/2022 որակավորման փուլի B լիգայի խմբային փուլերի հանդիպումները։ Մրցաշարը կանցկացվի մարտի 15-ից 21-ը Երեւանում եւ Արմավիրում, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Հայաստանի Մ-17 հավաքականը կմրցի Թուրքիայի, Ուելսի և Լատվիայի հասակակիցների հետ։
B լիգայի երկրորդ խմբի հանդիպումների խաղացանկ.
Ուելս - Հայաստան՝ մարտի 15, ժամը 12։30, Արմավիրի «Քաղաքային» մարզադաշտ
Լատվիա - Թուրքիա՝ մարտի 15, ժամը 15։30, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա
Ուելս - Լատվիա՝ մարտի 18, ժամը 12։30, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա
Թուրքիա - Հայաստան՝ մարտի 18, ժամը 15։30, Արմավիրի «Քաղաքային» մարզադաշտ
Թուրքիա - Ուելս՝ մարտի 21, ժամը 15։30, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա
Հայաստան - Լատվիա՝ մարտի 21, ժամը 15։30, Արմավիրի «Քաղաքային» մարզադաշտ