Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
ԱՄՆ նախագահական ընտրությունների օրվան՝ նոյեմբերի 5-ին, մնացել է 13 օր, և ավելի քան 30 նահանգներում վաղաժամ քվեարկությունը սկսվել է, հայտնում է CBS News-ը։ Գրեթե յուրաքանչյուր նահանգ կամ վաղաժամ քվեարկություն է սկսել, կամ քվեաթերթիկներ ուղարկել փոստով:
Երեքշաբթի երեկոյան փոխնախագահ և նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը հարցազրույց է տվել NBC-ին և Telemundo-ին, որոնք կցուցադրվեն չորեքշաբթի երեկոյան տեղական ժամանակով։ Չորեքշաբթի երեկոյան նա կմասնակցի CNN-ի Փենսիլվանիայի հեռուստահաղորդաշարին:
Նրա հակառակորդը՝ ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը, այդ նույն ժամանակ, քարոզարշավ է անցկացնում Ջորջիա նահնագում։
Մինեսոտայի նահանգապետը և փոխնախագահի դեմոկրատ թեկնածու Թիմ Ուոլցը չորեքշաբթի Սենթ Փոլում քվեարկել է կնոջ՝ Գվենի և 18-ամյա որդու՝ Գասի հետ, որն առաջին անգամ էր քվեարկում։