կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-23 13:15
Աշխարհ

Ֆրանսիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների առաջին փուլը

Ֆրանսիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների առաջին փուլը

Այսօր՝ ապրիլի 23-ին ֆրանսիացիները քվեարկում են նախագահական ընտրությունների առաջին փուլում, գրում է «Le Parisien»-ը:

Ֆրանսիայի նախագահն ընտրվում է ուղիղ գաղտնի քվեարկությամբ, մեծամասնական ընտրակարգով՝ երկու փուլով։ Հաղթանակի համար թեկնածուին հարկավոր է ձայների բացարձակ մեծամասնությունը առաջին կամ երկրորդ փուլում։ Ֆրանսիայի 5-րդ հանրապետության պատմության ընթացքում (սկսած 1958 թվականից) դեռ որեւէ թեկնածուի չի հաջողվել հաղթանակ տանել առաջին փուլում։ Այս անգամ երկրորդ փուլը նախատեսված է մայիսի 7-ին։

Այս տարի ֆրանսիացիներն ընտրություն են կատարելու 11 թեկնածուների ցանկից։ Դա մեկ թեկնածուով ավելի է, քան նախորդ՝ 2012 թվականի ընտրություններում։ Ամենաշատ թեկնածուները գրանցվել էին 2002 թվականին՝ 16 թեկնածու։

Ընտրացուցակներում գրեթե 47 մլն ընտրողների անուններ են գրանցված, բացվել են 66500 ընտրատեղամասեր։ Ընտրությունները կայանալու են մինչեւ ժամը 19-ը։