Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախում ժամը 20.00-ին ավարտվեց նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը։ Ընտրությունները մեկնարկել էին առավոտյան ժամը 08.00-ին:
Ընտրություններն անցկացվեցին Արցախի Հանրապետության ողջ տարածքով՝ Արցախի 8 տարածքային ընտրական հանձնաժողովների միջոցով 7 շրջաններում և Ստեփանակերտ քաղաքում: Կազմավորվել էր 281 ընտրական տեղամաս, որոնցից մեկը Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում է, ևս մեկը՝ «Շուշի» ՔԿՀ-ում:
Դիտորդական առաքելություն իրականացնելու համար Արցախի ԿԸՀ-ում հավատարմագրվել էին 14 հասարակական կազմակերպություններ՝ 807 ներկայացուցիչների ընդգրկմամբ, ինչպես նաև 37 զանգվածային լրատվամիջոցների 197 ներկայացուցիչներ:
Արցախի նախագահի հավակնորդների թիվը 14 է:
Նրանք են՝
«Անկախության Սերունդ» կուսակցության կողմից` Իսրայելյան Ռուսլան,
«Արդարություն» կուսակցության կողմից` Բալասանյան Վիտալի,
Արցախի Պահպանողական կուսակցության կողմից` Բաբայան Դավիթ,
«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության կողմից` Իշխանյան Դավիթ,
Արցախի Ժողովրդավարական կուսակցության կողմից` Ղուլյան Աշոտ,
«Ազգային վերածնունդ» կուսակցության կողմից` Խանումյան Հայկ,
«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքից` Հարությունյան Արայիկ,
«Միացյալ Հայաստան» կուսակցության կողմից` Բադասյան Վահան,
Ինքնաառաջադրվել են` Մասիս Մայիլյանը, Սերգեյ Ամիրյանը, Բելլա Լալայանը, Քրիստին Բալայանը, Մելսիկ Պողոսյանը, Աշոտ Դադայանը:
Արցախի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ընտրական ցուցակ են ներկայացրել 2 կուսակցությունների դաշինքներ և 10 կուսակցություններ: նրանք են՝
Արցախի Պահպանողական կուսակցությունը`16 թեկնածուների,
«Միասնական հայրենիք» կուսակցությունը`62 թեկնածուների,
«Ազգային վերածնունդ» կուսակցությունը` 20 թեկնածուների,
«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը` 33 թեկնածուների,
Արցախի Ժողովրդավարական Կուսակցությունը` 33 թեկնածուների,
Արցախի «Արդարություն» կուսակցությունը` 35 թեկնածուների ընդգրկմամբ,
Արցախի հեղափոխական կուսակցությունը`17 թեկնածուների ընդգրկմամբ,
Լեռնային Ղարաբաղի Կոմունիստական կուսակցությունը`17 թեկնածուների ընդգրկմամբ,
«Անկախության Սերունդ» կուսակցությունը`17 թեկնածուների ընդգրկմամբ,
«Միացյալ Հայաստան» կուսակցությունը` 16 թեկնածուների ընդգրկմամբ:
Ընտրական ցուցակ է առաջադրել 2 կուսակցությունների դաշինք` «Ազատ Հայրենիք-ՔՄԴ » կուսակցությունների դաշինքը` 65 թեկնածուների ընդգրկմամբ եւ «ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինք` 31 թեկնածուների ընդգրկմամբ: