Փոխարժեքներ
05 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Երևանում մեկնարկել է ավագանու ընտրությունների քվեարկությունը։
Սեպտեմբերի 17-ին՝ առավոտյան ժամը 08:00-ի դրությամբ, բացվել են Երևանի ողջ տարածքում ձևավորված 10 ընտրատարածքների 475 տեղամասերը: Քվեարկությունը կավարտվի ժամը 20:00-ին, որից հետո կսկսվի ձայների հաշվարկը:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է 14 քաղաքական ուժ՝ 13 կուսակցություն և 1 դաշինք։ Մասնակցող ուժերն են՝ «Հայաստանի եվրոպական», «Ժողովրդավարական համախմբում», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանուն սոցիալական արդարության», «Ուժը հայրենյաց», «Հանրային ձայն», «Ազգային առաջընթաց», «Հաղթանակ», «Ապրելու երկիր», «Հանրապետություն», «Միացյալ Հայաստան», «Արդար Հայաստան», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները և «Մայր Հայաստան» (կազմում՝ «Երկիր ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունները) դաշինքը։
Նախընտրական քարոզարշավը մեկնարկել էր օգոստոսի 23-ին և ավարտվել սեպտեմբերի 15-ին։
Համաձայն ՀՀ ներքին գործերի նախարարության տվյալների՝ Երևանի ավագանու ընտրությունններին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 824 հազար 250 է։