Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Ֆրանսիացի ընտրողները ժամանում են ընտրատեղամասեր՝ մասնակցելու նախագահական ընտրությունների առաջին փուլին, որն անցկացվում է կիրակի, փոխանցում է France24-ը:
Տասնմեկ թեկնածու՝ ձախակողմյան կոմունիստներից մինչեւ ծայրահեղ աջակողմյան ուժերի ներկայացուցիչներ, որոնք դեմ են հանդես գալիս միգրացիային, ձգտում են տապալել գործող նախագահ Էմանուել Մակրոնին, որն, իր հերթին, փորձում է դառնալ Ֆրանսիայի առաջին վերընտրված նախագահը Ժակ Շիրակից (2002թ.) հետո:
Երկու թեկնածուներ, որոնք կհավաքեն ընտրողների առավելագույն ձայները, կանցնեն ընտրությունների երկրորդ փուլ, որը տեղի կունենա ապրիլի 24-ին:
Գնողունակությունը եւ Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակն այն առաջնային հարցերն են, որոնք հուզում էին ընտրողներին բավականին զուսպ նախընտրական քարոզարշավի վերջին փուլում:
Շուրջ 48.7 մլն մարդ է գրանցվել քվեարկությանը մասնալցելու համար, թեեւ հարցումների համաձայն՝ յուրաքանչյուր 4-րդ քաղաքացի կարող է զերծ մնալ ընտրությանը մասնակցելուց:
Ավելի վաղ փորձագետները նշում էին, որ Մակրոնիգլխավոր մրցակիցը, որը ֆավորիտ է համարվում ընտրություններում, կլինի «Ազգային միասնություն» կուսկացության առաջնորդ Մարին Լե Պենը, եւ նրանք երկուսով կանցնել երկրորդ փուլ: