Փոխարժեքներ
11 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.15 |
EUR | ⚊ | € 423.5 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 506.82 |
GEL | ⚊ | ₾ 142.07 |
Ռուսաստանում փետրվարի 25-ին վաղաժամկետ քվեարկություն է սկսվում հեռավոր և դժվարամատչելի շրջաններում, ինչպես նաև նավերի վրա, որոնք նավարկելու են ՌԴ նախագահական ընտրությունների քվեարկության օրերին, հայտնում է Интерфакс-ը։
Վաղաժամկետ քվեարկությունը կերկարաձգվի մինչև մարտի 14-ը։
Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրական հանձնաժողովների անդամներն ավանդաբար մեկնելու են եղանակային և բևեռային կայաններ, եղջերվաբուծական արոտավայրեր և հեռավոր բնակավայրեր՝ ուղղաթիռներով, ձնագնացներով, անգամ՝ շների սահնակներով:
Հանձնաժողովը նշել է, որ սա ընտրողների շատ փոքր տոկոսն է. 2018-ին նախագահական ընտրություններում վաղաժամկետ քվեարկել են դժվարամատչելի և հեռավոր վայրերում ապրող մոտ 180 հազար ընտրող (0,25%), ծովում նավերի վրա ձևավորված 957 ընտրատեղամասերում մոտ 31 հազար ընտրող (0,04%)։
Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրությունների հիմնական քվեարկությունը տեղի կունենա երեք օրվա ընթացքում՝ այս տարվա մարտի 15-17-ը։ Առաջիկա ընտրություններում գրանցված թեկնածուներն են ԼԴՊՌ կուսակցության ղեկավար Լեոնիդ Սլուցկին, Պետդումայի փոխխոսնակ, «Նոր մարդիկ» կուսակցության անդամ Վլադիսլավ Դավանկովը, Պետդումայի պատգամավոր(ՌԴ Կոմունիստական կուսակցության խմբակցություն) Նիկոլայ Խարիտոնովը և երկրի ներկայիս ղեկավար Վլադիմիր Պուտինը։