|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
2024 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական ավիաընկերությունները Հայաստանի Հանրապետության օդային տարածքով իրականացված թռիչքների համար «Հայաէրոնավիգացիա» ընկերությանը վճարել են 133760 եվրո։ Այս մասին ասվում է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հաշվետվության մեջ։
Ընդ որում՝ 2024 թվականի հունվարի 1-ից մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում վճարման գումարը կազմել է գրեթե 50 հազար եվրո, իսկ ամբողջ 2023 թվականի հաար ՝ ավելի քան 90 հազար եվրո։
Բոլոր այդ վճարումները կատարվել են «Եվրհսկողություն» կազմակերպության (օդային նավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպություն) կենտրոնական գրասենյակի միջոցով՝ սահմանված ընթացակարգին համապատասխան: