կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-24 10:15
Հասարակություն

Իրանի տարածքից նույնիսկ տաք օդային հոսանքների մուտքը Հայաստան արգելվում է. Սուրենյան

Իրանի տարածքից նույնիսկ տաք օդային հոսանքների մուտքը Հայաստան արգելվում է. Սուրենյան

Իրանի տարածքից նույնիսկ տաք օդային հոսանքների մուտքը Հայաստան արգելվում է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը. հայտնում  է Yerkir.am-ը:

«Մենք էլ փակում ենք օդային սահմանը»,- նշել է նա:

Հիշեցնենք՝ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Չինաստանում ավելացել է 150-ով՝ հասնելով 2592-ի: Երկրում գրանցվել է վարակման ավելի քան 77.100 դեպք, որից ավելի քան 24․700 մարդ առողջացել է։

Վիրուսով վարակված մի քանի դեպքեր են հայտնաբերվել նաև ՀՀ սահմանակից Իրանում: Ըստ ԱՀԿ տվյալների՝ Չինաստանի սահմաններից դուրս այս պահին մոտ 1800 վարակակիր կա: