|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Հրապարակ»-ը գրում է.
«Աստանայում դրսևորած Հայաստանի շտապողականությունը՝ ժամ առաջ մաս կազմել Եվրասիական միությանը, բացատրվում է այն հանգամանքով, որ ԵՏՄ հիմնադիր անդամը բավական լայն հնարավորություններ ունի, այդ թվում և վետոյի իրավունք՝ հետագա որևէ երկրի անդամակցության հետ կապված, ինչպես ՄԱԿ-ի ԱԽ-ում է. եթե որևէ երկիր չցանկանա, ապա թեկնածու երկիրը չի կարող որևէ հարց լուծել:
Հայաստանը «շտապում» է, որ կարողանա վետոյի իր իրավունքն օգտագործել Ադրբեջանի անդամակցության հարցում կամ գոնե որոշակի պայմաններ թելադրի՝ վերապահումներ կիրառվեն, ինչպես վարվեց նույն Ղազախստանը:
Այդ է պատճառը, որ Նազարբաևը և Լուկաշենկոն Պուտինի թույլտվությամբ հերթով բարձրացնում են Ղարաբաղի հարցը՝ հանուն Ադրբեջանի: Այնուհանդերձ, ինչպես տեղեկացրեց արտգործնախարարության մեր աղբյուրը, հարցը փակված չէ, որովհետև ԵՏՄ-ն մեկնարկելու է 2015թ. հունվարի մեկից. ԵՏՄ համաձայնագիրը մինչ այդ բաց է, ավելին՝ Ղազախստանն ու Բելառուսը դեռ չեն վավերացրել այն, և «այն երկիրը, որը մինչ այդ կմիանա համաձայնագրին, կհամարվի հիմնադիր անդամ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։