կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-30 12:53
Քաղաքական

Անձրևներից հետո, առանց օդային փոխադրամիջոցներից օգտվելու, հայտնվում ենք Վենետիկում

Անձրևներից հետո, առանց օդային փոխադրամիջոցներից օգտվելու, հայտնվում ենք Վենետիկում

Անձրևներից հետո, առանց օդային փոխադրամիջոցներից օգտվելու, հայտնվում ենք Վենետիկում. Երևանի ավագանու նիստում հայտարարեց «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը: Նրա խոսքով՝ տարբերությունն այն է, որ մեր տարեցները` ծռված մեջքերով, և երեխաները ստիպված են լինում այդ ճանապարհը հաղթահարել սեփական ոտքերով, այլ ոչ թե նավերով:

«Արդեն մի քանի տարի է՝ շատ ամուր փակել եք ձեր աչքերը, ականջները, պահ եք մտել ոստիկանության աշխատակիցների թիկունքում, որպեսզի Ձեր անդորրը չխախտվի հանկարծ: Դուք գերադասում եք մեր պետբյուջեի գումարներով թանկարժեք կոնյակ խմել, կանանց ճոխ նվերներ գնել, բարեկարգ ասֆալտը քանդել և այդ միջոցով գումարներ լվանալ: Անգամ չեք փորձում գոնե քիչ-քիչ կոնյակի արժեքը նվազեցնել՝ այն ուղղելով դժոխային վիճակում գտնվող վերելակների վերանորոգմանը, մանկապարտեզների չգործող մասնաշենքների բարեկարգմանը, որպեսզի հերթագրումներից ազատվենք»,- ասաց Աղեկյանը:

Նրա խոսքով՝ եկել է գողոնը վերադարձնելու ժամանակը: