|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ցեղասպան Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է՝ իրենք հավատում են, որ Հայաստանի հետ պատմական և ֆորմալ խաղաղությունն իսկապես ճանապարհ կհարթի տարածաշրջանում անշրջելի կայունության, բարգավաճման և զարգացման համար։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարն այդ մասին ասել է՝ անդրադառնալով «3+3» ձևաչափով հանդիպմանը, որը կայանալու է հոկտեմբերի 18-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։
«Հավատում ենք, որ Հայաստանի հետ պատմական և ֆորմալ խաղաղությունն իսկապես ճանապարհ կհարթի տարածաշրջանում անշրջելի կայունության, բարգավաճման և զարգացման համար»,- ասել է Ֆիդանը։
Նա ընդգծել է, որ «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երրորդ հանդիպման քննարկումները կենտրոնացած են լինելու ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի հարցերի, այլև ամբողջ կովկասյան տարածաշրջանի վրա։