կարևոր
4213 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-21 18:05
Քաղաքական

Էդ խաղաղությունը որտե՞ղ է, ասեք, գնանք, տեսնենք, էդ խաղաղությունը Ջերմուկո՞ւմ է, Կապանո՞ւմ է․ Ագնեսա Խամոյան

Այսօր առավոտյան ժողովրդի՝ «հավի հիշողության» մասին ակնարկներ անող իշխող խմբակցության ղեկավարի հայտարարությունից հետո ես կարծում էի, որ այսօրվա համար էլ ինձ ոչինչ չի զարմացնի, հետո փորձեց զարմացնել խմբակցության քարտուղարը, հետո՝ ԱԺ փոխնախագահը։ Ձեր ինքնավստահության վրա անկեղծ ասած զարմանում եմ, պարոն Կոնջորյան, որով դուք ամեն անգամ փորձում եք սեփական թիմին տպավորել։ Ինչո՞ւ եմ զարմանում, հաշվի առնելով կուսակցության վերջին համագումարի արդյունքները, երբ լինելով քաղաքական մի ամբողջ ֆրակցիայի ղեկավար՝ քաղաքական որոշումների ներկայացման մարմնի վարչության անդամ անգամ չընտրվեցիք... էստեղ Արսեն Թորոսյանի ականջը կանչի։ Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Ֆրակցիայի քարտուղարն էլ էստեղից հայտարարում է, ասում է՝ խաղաղության դեմ արշավ է իրականացվում։ Հարգելի գործընկերներ, էդ խաղաղությունը որտե՞ղ է, ասեք, գնանք, տեսնենք, էդ խաղաղությունը Ջերմուկո՞ւմ է, Կապանո՞ւմ է, որտե՞ղ է, էդ խաղաղությունը ժամեր առաջ գերեվարված հայ զինծառայողի ծառայության վայրո՞ւմ է։ Փաշինյանն ասում էր՝ մենք հարձակվելու մանդատ չպետք է տանք Ադրբեջանին, դուք էդ մանդատն եք տվել»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։