|
Փոխարժեքներ
19 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 25-րդ տարեդարձն է։
Որդիական խոնարհությամբ շնորհավորում ենք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 25-րդ տարեդարձը։
Նորին Սրբությունն իր գահակալության տարիների ընթացքում հայրապետական առաջնորդությամբ և անխախտ կորովով կարողացել է դիմագրավել ժամանակի մարտահրավերները` անցյալի արժևորմամբ, ներկայի ազգաշեն գործերով և լուսավոր ապագայի տեսլականով:
Հիրավի, Հայոց Եկեղեցին ապրեց հոգևոր վերածննդի ու զարթոնքի, բարգավաճման ու բարեփոխումների շրջան՝ շնորհիվ Ամենայն Հայոց Հայրապետի ներդրած ջանքերի, հետևողական աշխատանքի և եկեղեցանվեր ու ազգանպաստ գործունեության:
Մաղթում ենք, որպեսզի Ամենակալ Տերը Վեհափառ Հորը մշտապես ամուր պահի աստվածային բարեզարդ շնորհների մեջ և պարգևի քաջ առողջություն երկար տարիներ հովվելու ամենայն հայոց հավատավոր հոտը` ի փառս Քրիստոսի, ի բարօրություն մեր Սուրբ Եկեղեցու և ի խաղաղություն մեր Հայաստան աշխարհի: