կարևոր
244 դիտում, 2 ժամ առաջ - 2024-10-02 18:00
Հասարակություն

«Վարձքդ կատար, Ընկե՛ր, քո գործը շարունակելի է»․ այսօր ՀՅԴ-ական ազատամարտիկ Գեղամ Մուշեղյանի հիշատակի օրն է

2020 թ. հոկտեմբերի 2-ին Մատաղիսի մատույցներում նահատակվեց ազատամարտիկ, ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի նախագահ Գեղամ Մուշեղյանը։ Այսօր նրա հիշատակի օրն է, որի առթիվ Եռաբլուր զինվորական պանթեոնում էին հավաքվել նրա հարազատները, կուսակիցներն ու զինակից ընկերները։

Նշենք, որ 2020թ-ի սեպտեմբերի 27-ին Գեղամ Մուշեղյանը Դաշնակցության «Կամավորական շարժում» ՀԿ-ի կամավորական գումարտակի 1-ին վաշտի կազմում, որպես դասակի հրամանատար, մեկնեց առաջնագիծ և հոկտեմբերի 2-ին 6֊րդ ՊՇ հրաձգարանի հարակից բարձունքներում, հմտորեն ղեկավարելով ենթակա դասակի գործողությունները, կասեցրել է թշնամու դիվերսիոն հետախուզական գերազանցող ուժերի հարձակումը: 

Մանրամասն՝ տեսանյութում։