Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պռոշյանցիներ Ազնավուր Հովհաննիսյանը և Արտակ Գրիգորյանը իրենց շրջանավարտ 30 դասընկերների հետ, որպես կամավորական-ազատամարտիկներ, մեկնել էին Արցախ` Արցախի հերոս, դաշնակցական Պետրոս Ղևոնդյանի հրամանատարության ներքո ազատագրական պայքարը մղելու թշնամու դեմ: Այսօր ՀՅԴ Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկներ՝ Արտակ Գրիգորյանի և Ազնավուր Հովհաննիսյանի հիշատակի օրն է:
19 տարեկան Արտակ Գրիգորյանը և 20 տարեկան Ազնավուր Հովհաննիսյանը իրենց մյուս նվիրյալ ընկերների հետ Շուշիի առանձնակի գումարտակի կազմում տարան բազում ազատագրական հաղթանակներ: Այս հրաշալի երիտասարդ տղաներն իրենց մարտական ավագ ընկերների հետ հպարտորեն պաշտպանում էին հայրենի հողը: Ցավոք, Ազնավուր Հովհաննիսյանը և Արտակ Գրիգորյանը զոհվեցին 1994 թ. ճիշտ այս օրը` հունվարի 14-ին, Ֆիզուլու Կարախանբեյլի գյուղի թեժ կռվի ժամանակ:
Նաև հիշեցնենք, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ և Արցախի դեմ սանձազերծված պատերազմի մեկնարկից անմիջապես հետո ՀՅԴ «Կամավորական շարժում» հասարակական կազմակերպության 2-րդ վաշտի 22 և 1-ին վաշտի հայորդիները ուղևորվեցին Արցախ` պաշտպանելու Արցախի հյուսիս-արևելքը: Վարնկաթաղ բարձունքում տեղի ունեցած հերոսական մարտերի ժամանակ 24 հայորդիներ զոհվեցին։ Նրանց մեծ մասը նույնպես Պռոշյան գյուղից էին, ինչպես Արտակն ու Ազնավուրը: