կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-28 19:50
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընկե՛ր Արամ, վռնդելու ենք քո հակապատկեր հակաարամին, հայրենադավին․ Գեղամ Մանուկյան

Արամ Մանուկյանի հուշարձանը սրբատեղի է, այստեղ շատ ուխտեր են եղել՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը Արամ Մանուկյանի արձանի մոտ, որտեղ «Հայաստան» դաշինքը հարգանքի տուրք էր մատուցում Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հիշատակին, և որին ներկա է նաև դաշինքը գլխավորող՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«2018 թ-ի դեկտեմբերին այստեղ շատ զինակիցներով ուխտել ենք, որ թույլ չենք տալու մեկ մարդու, մեկ կուսակցության գերիշխանություն մեր երկրում, իջել ենք փողոց ու ոստիկանատուն, դահլիճներ ու ամբիոններ ու թույլ չենք տվել։ 2019 թ-ին այստեղ խոստում ենք տվել, որ թույլ չենք տալու երիտհեղափոխականների ցնորական գաղափարը՝ «Մեր հայրենիք» օրհներգը փոխելը, խոստում ենք տվել ու թույլ չենք տվել։ Հիմա նոր խոստում տալու ժամանակն է․ սիրելի՛ Արամ Մանուկյան, ընկե՛ր Արամ, վռնդելու ենք քո հակապատկեր հակաարամին, հայրենադավին, դուրս ենք շպրտելու, մեր երկիրը նորից վերադարձնելու ենք քո երազած ազգային-գաղափարական հենք, վերականգնելու ենք Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների մեջքը, մեր պետությունը դարձնելու ենք ուժեղ Հայաստան»,-ասաց Գեղամ Մանուկյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․