Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չորեքշաբթի՝ սեպտեմբերի 4-ին, տեղի է ունեցել ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի գրասենյակի ու ժողովասրահի վերաբացումը։
ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեն որոշում էր կայացրել՝ ժողովասրահը վերանորոգումից հետո անվանակոչել 2020 թ. հոկտեմբերի 2-ին Մատաղիսի պաշտպանության համար զոհված դաշնակցական, ազատամարտիկ, ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի նախկին նախագահ Գեղամ Մուշեղյանի անվամբ։
Նա առաջին զոհն էր 5 տասնյակից ավելի այն դաշնակցականներից, որոնք նահատակվեցին ՀՀ-ի և Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա դավադիր պատերազմում։
Ժողովասրահի վերաբացման օրը դաշնակցական ընկերները պատահական չեն ընտրել։ Այն վերաբացվեց հենց Գեղամ Մուշեղյանի ծննդյան օրը։ Միջոցառմանը ներկա են եղել մուշեղյանի հարազատները, կուսակից ու մարտական ընկերները։
Նվիրյալ ընկերոջ հիշատակին հարգանքի խոսք են ասել ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Սահակյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը։ ՀՅԴ Քանաքեռ-Զեյթունի «Արամ Պողոսյան» կոմիտեության անունից ընկերոջ մասին հուշերով կիսվել է Արթուր Մկրտչյանը։ Մարտական գործողություններում Մուշեղյանի ազդեցության մասին Yerkir.am-ի հետ զրույցում ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ գումարտակի շտաբի պետ, պահեստազորի գնդապետ Արտաշես Մխիթարյանը։
Մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնական խիզախության համար Գեղամ Մուշեղյանը 2007 թ. պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, իսկ 2020 թ.՝ ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով (հետմահու)։
Մանրամասն՝ տեսանյութում