|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռուսաստանի բանակը հրադադարի ռեժիմի գործողության ավարտից հետո շարունակել է հատուկ գործողության իրականացումը, այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Նշվում է, որ ռուսական զորքերի բոլոր խմբավորումները հատուկ ռազմական գործողության գոտում մայիսի 8-ի ժամը 00:00-ից մինչև մայիսի 11-ի ժամը 24:00-ն խստորեն պահպանել են հրադադարի ռեժիմը և մնացել են նախկինում զբաղեցրած սահմանագծերում ու դիրքերում:
«Հրադադարի ռեժիմի գործողության ավարտից հետո Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը շարունակել են հատուկ ռազմական գործողության իրականացումը», - ասված է ամփոփագրում: