Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իսրայելի պաշտպանության ուժերի շտաբի պետ Ավիվ Կոհավին խոստացել է շարունակել ռազմական գործողությունները Իրանի ռազմական ներուժին՝ այդ թվում միջուկային ծրագրին հակազդելու համար, գրել է Times of Israel-ը:
«Իրանի ներուժի ոչնչացմանն ուղղված գործողությունները կշարունակվեն ցանկացած ասպարեզում եւ ցանկացած ժամանակ, իսկ Իրանի միջուկային ծրագրի դեմ գործող ծրագրերը կշարունակեն զարգանալ եւ կատարելագործվել», - ասել է Կոհավին:
Պաշտոնաթող հետախուզության ղեկավար, գեներալ-մայոր Թամիր Հայմանը ասել է, որ Իսլամական Հանրապետությունը ներկայումս կայուն է, սակայն կանխատեսել է, որ այն ի վերջո կտապալվի: «Չնայած սա անարդար տոտալիտար ռեժիմ է, որը ճնշում է իր քաղաքացիներին եւ ի վերջո տապալվում, այն այս պահին կայուն է», - ասել է նա: «Պատմությունը մեզ սովորեցրեց, թե ինչ է տեղի ունենում նման մութ ռեժիմների հետ», - ավելացրել է Հայմանը: