|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ռուսաստանը մտադիր է շարունակել սերտ հարաբերությունները Իրանի հետ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք մտադիր ենք շարունակել սերտ հարաբերություններն Իրանի հետ, որը մեր գործընկերն է։ Մենք ամենատարբեր ոլորտներում ունենք բազմակողմանի համագործակցություն և կշարունակենք ու կզարգացնենք դրանք», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով Իրանի վրա «առավելագույն ճնշման» քաղաքականությունը վերսկսելու՝ Թրամփի որոշման մասին լրագրողների հարցին:
Փետրվարի 4-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Իրանի դեմ առավելագույն ճնշում գործադրելու մասին՝ միաժամանակ հույս հայտնելով, որ Միացյալ Նահանգները ստիպված չի լինի այն հաճախակի գործադրել:
Ի պատասխան, Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ իր երկրի վրա «առավելագույն ճնշման»՝ Դոնալդ Թրամփի կողմից առաջարկվող քաղաքականությունը ձախողված է: