|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սեյեդ Աբաս Մուսավին Twitter-ի իր միկրոբլոգում մեկնաբանել է ԱՄՆ-ի` Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի եւ Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին որոշումը:
«Իսլամական հեղափոխության առաջնորդի եւ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի դեմ պատժամիջոցների սահմանումը նշանակում է դիվանագիտական ուղու մշտական փակում ԱՄՆ-ի անօգնական կառավարության հետ: Թրամփի կառավարությունը ոչնչացնում է անվտանգության եւ կայունության ապահովման համար ընդունված միջազգային բոլոր մեխանիզմները»,- գրել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը:
Նա վերջում ավելացրել է #B_Team հեշթեգը:
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հայտարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին: Նա նոր պատժամիջոցները «կոշտ հարված» է անվանել եւ ասել, որ դրանք Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդին կզրկեն ֆինանսական գործիքների հասանելիությունից:
Ավելի ուշ ԱՄՆ ֆինանսների նախագահ Ստիվեն Մենուչինը հայտարարել է, որ մինչև շաբաթվա վերջը պատժամիջոցներ կսահմանվեն նաեւ Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի դեմ: