|
Փոխարժեքներ
06 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Տիգրանակերտի Սբ Կիրակոս եկեղեցում այս տարվա երկրորդ պատարագն է մատուցվել, որին ներկա է եղել նաև Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։ Այս մասին տեղեկացնում է «Ակօս»-ը:
Պատարագին մասնակցել են նաև աշխարհի տարբեր կողմերից եկած հայեր, իսկ Հայաստանից ժամանած պարախումբը եկեղեցու բակում ազգային երգ ու պար է ներկայացրել։ Ներկայացմանը ներկա են նաև եղել Սուրի նախկին քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշը և Տիգրանակերտի տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Պատարագից առաջ լրագրողների հետ զրույցում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը նշել է, որ եկեղեցու վերանորոգման աշխատանքների 95%-ն ավարտվել է, և վերանորոգման ծախսերը հոգացել են համայնքն ու Տիգրանակերտի քաղաքապետարանը։
Աթեշյանն անդրադարձել է նաև քրդական հարցին` ասելով. «Յուրաքանչյուր պատարագի ընթացքում խաղաղության համար եմ աղոթում։ Քուրդ-թուրքական խնդրի կարգավորումը միայն այդ ազգերի հարցը չէ, այլ առնչվում է բոլորին: Մեկի հանգստությունը բոլորի հանգստությունն է, մեկի ցավը՝ բոլորի ցավը»: