կարևոր
2173 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-04 17:28
Քաղաքական

Հունաստանը ՀՀ-ի հետ պաշտպանության ոլորտում նորարական հետազոտություններ իրականացնելու հաջող համագործակցության հեռանկարներ է տեսնում

Հունաստանը ՀՀ-ի հետ պաշտպանության ոլորտում նորարական հետազոտություններ իրականացնելու հաջող համագործակցության հեռանկարներ է տեսնում

Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարները քննարկել են պաշտպանության ոլորտում հարաբերությունների ամրապնդմանն առնչվող հարցեր՝ պաշտպանական ոլորտում երկկողմ համաձայնագրի շրջանակում։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի համար հայտարարության ժամանակ այս մասին ասաց Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը։ 

«Այսօր մենք ականատես ենք շատ անկայուն իրավիճակի, քանի որ գործ ունենք էքսպանսիոնիստական ուժերի հետ, որոնք անտեսում են միջազգային իրավունքը, միջազգային պայմանագրերը, արժեքները, ՄԱԿ-ի սկզբունքները: Միջազգային հանրության ընդհանուր խնդիրը պետք է լինի այդ մարտահրավերներին դիմակայելը։ Մենք պետք է ցույց տանք, որ պատրաստ ենք կանխել հակամարտությունների էսկալացիան և փորձել վերադառնալ խաղաղ իրավիճակին։ Միշտ պետք է գործել միջազգային իրավունքին համապատասխան»,- ընդգծեց Դենդիասը։

Նա նշեց, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման գործնական քայլերը։

«Այս տարի մենք ստորագրել են ռազմական համագործակցության ծրագիրը, որին կմասնակցեն երկու երկրների զինված ուժերը։ Նախկինում ևս կարևոր արդյունքներ ենք ունեցել՝ Հունաստանի ռազմական դպրոցներում սովորելու համար Հայաստանից բազմաթիվ առաջարկներ են եղել։ Եվ մենք նախատեսում ենք հյուրընկալել շատ ուրիշների եկող տարիների ընթացքում»,- ասաց նախարարը։

Միևնույն ժամանակ, նախարարը հայտնեց, որ երկու երկրները կարող են հաջող համագործակցություն հաստատել պաշտպանության ոլորտում նորարարական լուծումներ փնտրելու հարցում։

«Ուրախ էի ձեզ տեղեկացնելու Հունաստանի նոր օրենսդրության մասին, որը վերաբերվում է հետազոտությունների և նորարարությունների նոր կենտրոնին։ Մենք ուրախ կլինենք, եթե Հայաստանի ընկերությունները իրենց ներդրումը ունենան այդ համակարգում»,-եզրափակեց Հունաստանի պաշտպանության նախարարը։