Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ նախագահի ՌԴ կատարած պետական այցի շրջանակներում Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի և ՌԴ ԿԳ նախարար Անդրեյ Ֆուրսենկոյի աշխատանքային հանդիպումը: Երկու երկրների նախարարները քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ներկա վիճակն ու ընդլայնման հեռանկարը:
ԿԳ նախարարության մամլո բաժնից տեղեկացնում են, որ կարևորվել է միջազգային, մասնավորապես` ԱՊՀ կազմակերպությունների շրջանակում գործնական ծրագրերի իրականացման հնարավորությունը հանրակրթության, նախնական և միջին մասնագիտական, բարձրագույն, հետբուհական ինչպես նաև գիտության ոլորտներում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՌԴ-ի հայաշատ գաղթօջախներում հայերենի դասավանդման, ինչպես նաև Հայաստանում ռուսերենի դասավանդման խնդիրները:
Հայաստանի և Ռուսաստանի կրթական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի նոր միջկառավարական համաձայնագրի ստորագրման, Հայաստանում Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղի բացման, Հայաստանում գործող Ռուսաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնաճյուղերում համատեղ ստուգումների իրականացման, կրթաթոշակային ծրագրերի ընդլայնման ու առավել արդյունավետ իրականացման հետ կապված հարցեր:
Քննարկումների արդյունքում կողմերը որոշել են ընդլայնել և ավելի խորացնել համագործակցությունը` ստեղծելով աշխատանքային խմբեր` առկա խնդիրներն հնարավորինս սեղմ ժամկետներում լուծելու, ճանաչողական այցեր` ՌԴ մարզային բուհեր կազմակերպելու և երկու երկրների բարձրագույն կրթական համակարգերը համատեղ գովազդելու համար: