|
Փոխարժեքներ
27 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.74 |
| EUR | ⚊ | € 428.09 |
| RUB | ⚊ | ₽ 5.1189 |
| GBP | ⚊ | £ 495.86 |
| GEL | ⚊ | ₾ 137.74 |
Ամառն արձակուրդների շրջան է, երբ բոլորը ուժ են կուտակում ապագա արդյունավետ աշխատանքի համար: Հարավկովկասյան երկաթուղում խիստ կարևորում են աշխատողների և նրանց երեխաների հանգստի հարցը:
Այս տարի նախագիծը վերջապես վերսկսվեց կորոնավիրուսային ընդհատումից հետո:
Երկաթուղայինների 7-15 տարեկան երեխաների և թոռների ամառային հանգստի կազմակերպման ծրագիրն արդեն մեկնարկել է. առաջին հերթափոխը՝ 78 երեխա, Լոռիում գտնվող «Գուգարք» մանկական ճամբար է ժամանել հուլիսի 7-ին՝ էլեկտրագնացքով:
Մեկ հերթափոխի տևողությունը կկազմի 12 օր: Երեխաներին սպասում է առողջ սնունդ և հատուկ կարգապահություն, նրանց համար կկազմակերպվեն անտառային արշավներ, նրանց կսովորեցնեն բնության մեջ գոյատևելու հմտություններ, իսկ ԱԻՆ-ի աշխատակիցները կկիսվեն արտակարգ իրավիճակներում գործելու ունակություններով:
Ընդհանուր առմամբ, ամառվա ընթացքում ճամբարում հանգստանալու է 230 երեխա: