|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսօր Կահիրեում սկսվում է եգիպտական հեղափոխության օրերին ցուցարարների դեմ բռնությունների կիրառման գործի կրկնական դատավարությունը: Հիմնական ամբաստանյալներն են երկրի նախկին նախագահ Հոնի Մուբարաքը եւ ներքին գործերի նախկին նախարար Հաբիբ ալ Ադլին. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Դատավարությունը ցուցադրվելու է եգիպտական հեռուստատեսության ուղիղ եթերում:
84-ամյա Մուբարաքին զինվորական հոսպիտալից դատարանի դահլիճ կհասցնեն ուղղաթիռով: Անցյալ տարվա հունիսի 2-ին Մուբարաքին եւ ալ Ադլիին դատապարտեցին ցմահ բանտարկության: Թեեւ Մուբարաքն այդպես էլ չի ընդունել իր մեղքը, նրան մեղավոր ճանաչեցին ցուցարարների վրա կրակելու փաստով, քանի որ նա, որպես պետության ղեկավար, չէր կանգնեցրել արյունահեղությունը:
Նախկին նախագահի փաստաբանի բողոքարկումից հետո դատարանը որոշել է վերանայել գործը: