կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-01 21:26
Հասարակություն

Տոնական միջոցառում ՊՆ-ում` նվիրված մանուկներին

Տոնական միջոցառում ՊՆ-ում` նվիրված մանուկներին

Հունիսի 1-ին, երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, ձևավորված ավանդույթի համաձայն, ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կազմակերպվել էր տոնական ուրախ միջոցառում, որին մասնակցել են զինծառայողների և քաղաքացիական հատուկ ծառայողների, ազատամարտիկների և զոհված զինծառայողների երեխաները:

Տոնական համերգի մեկնարկից առաջ պարգևատրվել են «Ազգ-բանակ-2017» համաժողովի շրջանակում ապրիլի 21-23-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացված մարզամշակութային մրցույթի հաղթող ճանաչված դպրոցականները և կրթօջախները: «Հրաձգություն վարժասարքից», «Ինքնաձիգի քանդում-հավաքում», «Ուժային վարժություններ», «Ինտելեկտուալ խաղ» և «Թումո-բանակ» անվանակարգերում անցկացված մրցույթին մասնակցած հազարավոր դպրոցականներից լավագույններին մրցանակները հանձնել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Ազգ-բանակ» մարզամշակութային մրցույթի մասնակից լավագույն երեք դպրոցականներին տրամադրվեցին հատուկ մրցանակներ` «Արմֆոն» բջջային հեռախոսներ: Մրցույթին մասնակցած կրթօջախների շարքում լացագույններն էին Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի N 2 միջնակարգ դպրոցը, «Հայ ասպետ» ԿԲՀ-ի հիմնական դպրոցը և Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի միջնակարգ դպրոցը, որոնց ներկայացուցիչներին ՀՀ պաշտպանության նախարարը պատվոգրեր հանձնեց: «Ազգ-բանակ» մարզամշակութային մրցույթին ակտիվ մասնակցության և բարձր արդյունքների համար հատուկ մրցանակի արժանացավ ԵԿՄ «Պատանի երկրապահ» ակումբը: Մրցանակային տեղեր զբաղեցրած երեք դպրոցներին տրամադրվեցին նաև ԵԿՄ ամառային ճամբարի ուղեգիրներ: