կարևոր
1093 դիտում, 1 ամիս առաջ - 2024-09-28 14:44
Աշխարհ

Ստանիսլավ Տարասովը նշել է «մեծ Իսրայել» նախագծի իրականացման սկիզբը

Ստանիսլավ Տարասովը նշել է «մեծ Իսրայել» նախագծի իրականացման սկիզբը

Թուրք հայտնի գրող եւ հետազոտող Քեմալ Օզթյուրքը վերլուծական հոդված է հրապարակել Aljazeera News Todau-ում, որտեղ հարց է տալիս, թե Մերձավոր Արեւելքի որ երկիրը Լիբանանից հետո Իսրայելի հարվածի կենթարկվի, որը, նրա խոսքով, «կկործանվի»: Նա կարծում է՝ տեղի է ունենում «մեծ Իսրայել» աշխարհաքաղաքական նախագծի գործնական իրականացումը, որի քարտեզը պատկերված է այն կրծքանշանի վրա, որը կրում են իսրայելցի զինվորները իրենց համազգեստի վրաԽոսքը Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Իրաքի, Սիրիայի եւ Լիբանանի տարածքների մասերի մասին է։ Նրա խոսքով՝ այժմ գլխավորն այն է, որ որոշեն Մերձավոր Արեւելքում իրադարձությունների հետագա ընթացքը եւ ինչպես կարձագանքեն տեղի ունեցողին եւ կկարողանան արդյոք արձագանքել առաջին հերթին այդ երկրները: Առայժմ, կարծում է Օզթուրքը, «շատերն անտարբերորեն հետեւում են տեղի ունեցողին»։ Այս մասին Ստանիսլավ Տարասովի դիտարկումը։

«Օզթուրքի հետ կարելի է համաձայնել, որ ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան, աջակցություն ցուցաբերելով Իսրայելին, հատեցին բոլոր պայմանական եւ իրական «կարմիր գծերը» Մերձավոր Արեւելքում՝ շրջելով այս տարածաշրջանում տասնամյակներ շարունակ հաստատված աշխարհաքաղաքական համակարգը։ Նրանք, ովքեր հավատում են, որ Իսրայելը կանգ կառնի Գազայի օկուպացիայից եւ պաղեստինցիների զանգվածային սպանություններից հետո, դեռ չեն գիտակցել, թե որքան սխալ են նրանքԲայց խնդիրը նաեւ այն է, որ Արեւմուտքում եւ Մերձավոր Արեւելքում շատերը լռում են այն պատրվակով, թե Հըզբոլլահը շիա է, Իրանին մոտ կամ ԱՄՆ-ի կողմից հայտարարվել «ահաբեկչական», եւ բոլորը հետեւում են, թե ինչպես է տարածաշրջանում ձեւավորվում նոր աշխարհակարգ, որն առայժմ այրում է միայն Պաղեստինն ու Լիբանանը: Անհրաժեշտ գործնական ակտիվություն չեն ցուցաբերում այնպիսի ինստիտուտներ, ինչպիսիք են Իսլամական համագործակցության կազմակերպությունը, Արաբական պետությունների լիգան եւ Աֆրիկյան միությունը», - նշել է քաղաքագետը։

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Իրանի առաջնորդներն աջակցության ուղերձներ են հղել Լիբանանում եւ Գազայի հատվածում դիմադրությանը, կոչ են արել «համակարգված պատասխան տալ Իսրայելի դեմ»: Սակայն Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին իրադարձությունները մեկնաբանում է որպես «ծուղակ երկրի համար, Իրանին տարածաշրջանային մեծ պատերազմի մեջ ներքաշելու Արեւմուտքի փորձերը»: Ուստի իսլամական երկրներին ուղղված Թեհրանի կոչերը «Իսրայելի դեմ համակարգված պատասխան ցույց տալու համար, որպեսզի Լիբանանում չանեն այն, ինչ նա արել է Գազայում, մնում են ընդամենը անապատում աղաղակողի ձայն»։

«Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր Սեյեդ Հասան Խոմեյնիի թոռը նամակ է հղել Լիբանանի «Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլային, որում քննադատել է այն, ինչը նա անվանել է կառավարությունների «խայտառակ լռություն» եւ Արեւելքի կառավարությունների «խայտառակ դիտարկում» Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված հանցագործությունների նկատմամբ»: Նա քննադատել է «զենքը, որը մնում է պատյանի մեջ» եւ չի պաշտպանում պաղեստինցիների եւ լիբանանցիների իրավունքները Գազայի եւ Լիբանանի դեմ իսրայելական ագրեսիայի պայմաններումՃիշտ է, Խոմեյնին հայտարարել է իր անձնական պատրաստակամության մասին «ցանկացած ծառայություն մատուցել իսլամի պաշտպանության համար եւ կեղծ սիոնիստական կրթության դեմ ջիհադի ճանապարհին»։ Սակայն ընդհանուր առմամբ, իսրայելցի փորձագետները կարծում են, «Իսրայելի եւ Հեզբոլլահի միջեւ ներկայիս էսկալացիան տեղի է ունենում Թեհրանի համար ոչ հարմար ժամանակ, որը համոզիչ պատճառ չի տեսնում Իսրայելի հարձակումներին հակազդելու համար ուղղակի միջամտության համար»: Նրանք նշում են՝ «ներկայումս Իրանի կառավարությունը կենտրոնացած է դիվանագիտական հարձակման վրա՝ միջուկային խնդրի շուրջ Միացյալ Նահանգների հետ հնարավոր քաղաքական համաձայնությունն առաջ մղելու նպատակով»:

Մյուս կողմից, վարկած է առաջ քաշվում, որ եթե հակամարտությունը վերածվի լայնածավալ պատերազմի, որը ներառում է Լիբանանի ազգային ենթակառուցվածքը, դա, ամենայն հավանականությամբ, կուժեղացնի միջազգային եւ տեղական ճնշումը՝ երկու կողմերին հրադադար պարտադրելու համար: Բայց թե ինչ կլինի հետո, դեռ ոչ ոք չգիտի», - ամփոփել է Տարասովը։

 

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի